Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Ամասիա խոշորացված համայնք

10.04.2019

 Ապրիլի 10-ին Ամասիայի համայնքապետարանում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են համայնքի ղեկավարը, բնակավայրերի վարչական պատասխանատուները, ավագանու անդամները:
Կարևորելով տեղերում անմիջական հանդիպումների ու քննարկումների անցկացումը՝ Շիրակի մարզպետը նշել է. «Մարզային իշխանություններն անմիջական շփումներով ու հարցուպատասխանի ձևաչափով են աշխատելու, որի նպատակը խնդիրների մասին տեղում իմանալն է: Մեզ համար նման կերպ աշխատելը չափազանց կարևոր է, մենք եկել ենք ձեզ լսելու, գրելու և գույքագրելու բոլոր հիմնահարցերը, հետևողականորեն աշխատելու դրանց լուծման ուղղությամբ»:
Հանդիպման ժամանակ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են պետության կողմից իրականացվող ծրագրերը, լսել ու պատասխանել ներկաներին հուզող հարցերին: Մանսավորապես, անդրադարձ է եղել գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին և գյուղատնտեսության բնագավառում պետության կողմից իրականացվող մի շարք կարևոր նախաձեռնությունների: Ամասիացիներին հետաքրքրքել է տավարաբուծության և անասնապահության զարգացման ծրագրերը: Անդրադարձ է եղել ճանապարհաշինական, քաղաքաշինական խնդիրներին, սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:
Տիգրան Պետրոսյանն այցելել է Ամասիայի մանկական արվեստի դպրոց, որն ունի 72 սան, շրջել դպրոցում ծանոթացել աշխատանքներին:
Մարզային իշխանություններն եղել են Արեգնադեմ բնակավայրում, որտեղ քննարկվել է բնակավայրի դպրոցի կառուցման խնդիրը: 38 աշակերտ ունեցող դպրոցը աշխատանքները ժամանակավոր հարմարեցված կացարանում է անցկացնում: Դպրոցի նոր մասնաշենքի կառուցման նախագծային աշխատանքներն իրականացված են, սակայն շինաշխատանքների մեկնարկի ժամկետ դեռ հայտնի չէ: Մարզային իշխանություններն այցելել են նաև Ջրաձոր բնակավայր: Դպրոցում շրջայցից հետո անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են բնակավայրի անօթևանների հիմնախնդրի լուծման հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:07:12