Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալիշում զոհված հայ քաջորդին կդառնար 22 տարեկան:

10.04.2019

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Վիկտոր Յուզիխովիչի ծննդյան օրն է: Թալիշում զոհված հայ քաջորդին կդառնար 22 տարեկան: Ի հիշատակ հայ հերոս զինվորի՝ Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցի հարևանությամբ գտնվող հերոսի հիշատակը հավերժացնող խաչքարին մարզային իշխանությունները Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ ծաղիկներ են դրել: Տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյային հերոսաբար նահատակված հայորդուն: Վիկտոր Յուզիխովիչը բռնցքամարտիկ էր, ՀՀ պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր, արժանացել էր մի շարք մրցանակների: «170-րդ դիրքի» այն քաջորդիներից մեկն էր, ովքեր 14 ժամ տևած պայքարի արդյունքում ծանր կորուստներ հասցրեցին թշնամուն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59