Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մինչ Հյուսիս-հարավի Գյումրի-Թալին հատվածի շինաշխատանքների ավարտը՝ կիրականացվեն ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքներ

11.04.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանին և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի տարածքում իրականացվելիք ճանապարհաշինական աշխատանքներին վերաբերող հարցեր:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության» պատասխանատուները մարզպետին տեղեկացրել են, որ կապալառու կազմակերպությունը՝ չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց լայն թափով վերսկսել է շինաշխատանքները: Հողային աշխատանքների շուրջ 45 տոկոսն արդեն իրականացված է, ժամկետների մեջ կապալառուն չնայած չի տեղավորվում, սակայն հողային աշխատանքների մնացած մասը կիրականացվի առաջիկա մեկ-երկու ամսում:
Շիրակի մարզպետը կարևորել է շինարարության ընթացքն արագացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև մինչ շինաշխատանքների ավարտը Գյումրի-Թալին ճանապարհահատվածի անցանելի ու բավարար երթևեկելի դարձնելուն միտված միջոցառումների իրականացումը: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ գործող ճանապարհը բարվոք վիճակի բերելու համար առաջիկա շաբաթում կսկսվեն վերականգնողական աշխատանքներ, չինական «Սինոհիդրո» ընկերությունը շարունակում է աշխատանքներ տանել ճանապարհի անցանելիության որակը բարձրացնելու ուղղությամբ։
Քննարկվել են նաև Տրանշ-5 ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերել առաջիկայում ծրագրի շահառու հինգ համայնքների ղեկավարաների հետ հանդիպելու՝ հողերի օտարման գործընթացին առնչվող հարցերի հստակեցման նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23