Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարթակի հերթական քննարկման թեման Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատանքին էր նվիրված

11.04.2019

Հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկման թեման Շիրակի մարզում ճանապարհային ոստիկանության աշխատանքին է վերաբերել, որին մասնակցել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Գրիգորյանը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանը, 2-րդ դասակի հրամանատար Ռաֆայել Ասերյանը, քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ոլորտի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ:
Հանդիպման մեկնարկին ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է հարթակի օգտագործումը հանրության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման առումով:
«Որպես մարզային իշխանություններ այս հարթակը մենք հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների ու թեմաների քննարկման համար ենք նախատեսել, ուրախ եմ, որ մեր ձեռնարկն ավելի ու ավելի է իր նպատակին ծառայում, հուսամ կծավալվի շահագրգիռ երկխոսություն և հասարակաության համար կարևոր տեղեկություններ կհրապարակվեն, ինչպես նաև կլինեն պարզաբանումներ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մինչ հարցուպատասխանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է որոշակի վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է հանցագործությունների թիվը: Եթե 2018 թվականի առաջին եռամսյակում արձանագրվել է 282 հանցագործություն, ապա 2019-ի նույն ժամանակահատվածում՝ 393: Արձանագրվել են բնակարանային գողությունների թվային աճ:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել ճանապարհային ոստիկանության աշխատանքին, երթևեկության կարգի և կանոնների պահպանությանը, կարգազանց և արտոնյալ վարորդներին, ճանապարհային գծանշումներին, ճանապարհատրանսպորտային պատահարներին և դրանց կանխարգելմանը, Գյումրի քաղաքի փողոցների անբարեկարգությանն և դրանից բխող հետևանքներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42