Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպման է հրավիրել ԱԺ-ում Շիրակի մարզը ներկայացնող բոլոր պատգամավորներին

11.04.2019

 Կարևորելով գործադիր և օրենսդիր մարմինների համագործակցությունը մարզի զարգացման և հեռանկարային ծրագրերի մշակման գործում՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ անհրաժեշտ է համարում կապը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերքն ընդունելու և մեր նախաձեռնած հանդիպմանը մասնակցելու համար, քանի որ վստահ եմ, որ Շիրակի մարզի հիմնահարցերը, դարդն ու ցավը կլուծվի, եթե մենք համատեղենք մեր ջանքերը»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետն անդրադարձել է մարզի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, նշելով, որ ԱԺ պատգամավորների առաջարկներն ու կարծիքներն այդ գործընթացում մարզային իշխանությունների համար չափազանց կարևոր կլինեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի տարաբնույթ խնդիրները, տարբեր ոլորտներում առկա հիմնահարցերն ու դրանց լուծմանը միտված ներկաների առաջարկներն ու մտահոգությունները:
Ազգային ժողովի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել համագործակցելու: Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշակի օրակարգով և պարբերականությամբ հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59