Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ նվիրված ՀՀ աշխատանքային օրենսդրության փոփոխություններին

12.04.2019

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որը նվիրված էր ՀՀ աշխատանքային օրենսդրության փոփոխություններին՝ նպատակ ունենալով բացահայտել գործող օրենսդրության այն բոլոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնք խանգարում են նորմալ աշխատանքային հարաբերություններին: Հանդիպմանը մասնակցել են Շիրակի մարզի համայքնների ղեկավարները, համայնքապետարանների մի շարք աշխատակիցներ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, կարևորել է նման հանդիպումների կազմակերպումը մի մարզում, որն ունի գործազրկության առավել բարձր մակարդակ. «Ուրախ եմ ողջունելու այս նախաձեռնությունը, այսպիսի հանդիպումներն ու քննարկումները կարևոր են մեր մարզում, քանի որ մեզ մոտ գործազրկության ցուցանիշները մտահոգիչ են, դրանից զատ մենք ունենք նաև աշխատող մարդկանց իրավունքների պաշտպանության խնդիր: Այստեղ կարևոր է, որ այն աշխատանքները, որոնք իրականացնում են համայնքը, համայնքապետերը, մարզպետարանն իրենց առօրյա գործունեության ընթացքում, միտված լինեն այդպիսի խնդիրների բացառմանը»:
Հանդիպման ընթացքում «Գործք» ընկերության տնօրեն Արթուր Սարգսյանը պատասխանել է մասնակիցներին հետաքրքրող հարցերին, ծավալվել է շահագրգիռ քննարկում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-04-25 15:21:15