Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում «Հյուսիս-հարավ» Տրանշ-5-ի մեկնարկի ու իրականացվելիք աշխատանքների շուրջ

12.04.2019

Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-5-ի շրջանակներում «Գյումրի շրջանցիկ և Գյումրի-Բավրա ճանապարհային հատվածների վերակառուցման և բարելավման ծրագրի» հողերի օտարմանը և տարաբնակեցմանը: Քննարկմանը մասնակցել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 և Տրանշ-5 ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մելքոնյանը, սոցիալական ազդեցությունների կառավարման ծառայության ղեկավարը, մի շարք պատասխանատուներ և այն համայնքների ղեկավարները, որտեղից պետք է անցնեն Տրանշ 5 ծրագրով նախատեսված շինաշխատանքները: Հանդիպման մեկնարկին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է հյուրերին և մաղթել արդյունավետ քննարկում. «Ուրախ եմ, որ կա համագործակցություն և մենք նստել ենք մեկ սեղանի շուրջ, քանզի այսպիսի քննարկումները հօգուտ մեր համայնքների բնակիչների են լինելու, որպեսզի շինարարական աշխատանքների ընթացքում բացառվեն և դժգոհությունները, և թերացումները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հողերի օտարմանը և տարաբնակեցմանն առնչվող հարցեր: Նշվել է, որ Տրանշ 5 ծրագրի իրականացման ընթացքում ազդեցության կենթարկվեն թվով 1240 հողեր, նախագծի և քարտեզի հիման վրա դուրս է բերվել ճանապարհի երկայնքին հարող տարածքում ազդակիր հանդիսացող գույքերի ցանկը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել դաշտային աշխատանքների մեկնարկից առաջ անցկացնել հանրային քննարկումներ և լսումներ՝ բնակչության դժգոհություններն ու թյուրիմացությունները բացառելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:24:41