Նորություններ
Անօթևանության բազմիցս չարչրկված խնդիրը հանրային հաշվետվողականության հարթակում
15.04.2019

Անօթևանության բազմիցս չարչրկված խնդիրը հանրային հաշվետվողականության հարթակում
Հինգշաբթի՝ ապրիլի 18-ին, ժամը 14.00
Շիրակի մարզի գլխավոր հիմնահարցերից մեկի՝ անօթևանության մասին, որը երկրաշարժից գրեթե 31 տարի անց էլ վերջնական լուծում չի ստացել, այս հինգշաբթի կքննարկվի հանրային հաշվետվողականության հարթակում:
Անօթևանության խնդրի լուծման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների, Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում նախորդ տարվա դեկտեմբերից իրականացված ոչ հիմնական շինությունների փաստագրման գործընթացի, դրա արդյունքների, նոր ծրագրերի ու ձեռնարկների մասին քննարկմանը հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու անհատներին: