Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»

15.04.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Գյումրու «Երեխաների տուն»: Տնօրեն Աննա Գևորգյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հաստատությունում, ծանոթացել աշխատանքներին: «Երեխաների տունը» միակ հաստատությունն է Հայաստանում, որը հոգ է տանում մտավոր և ֆիզիկական սահմանափակ կարողություններով 0-8 տարեկան երեխաների մասին: Այժմ հաստատությունում խնամվում են 125 երեխաներ: Տիգրան Պետրոսյանը եղել է թերապիայի սենյակներում, ընդհանուր ննջարաններում, բժշկական և վարչական մասերում, ինչպես նաև դասասենյակներում, հատուկ կրթության սենյակներում, դեղատանն ու խոհանոցում: Շրջայցի ավարտին մարզպետը տնօրենի հետ զրուցել է հաստատության աշխատանքների, առաջիկա ծրագրերի ու խնդիրների մասին, շնորհակալություն հայտնել պատասխանատու աշխատանքի համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56