Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ նվիրված Գյումրու փողոցաշինական աշխատանքներին

16.04.2019

Շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված Գյումրու փողոցաշինական աշխատանքներին. Շիրակի մարզպետն առաջարկել է փողոցաշինական աշխատանքների աշխատանքային խմբում ընդգրկել մասնագետ քաղաքաշինության պետական կոմիտեից

ՀՀ վարչապետի այցի ընթացքում արված դիտարկումները և դիտողությունները հաշվի առնելով՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ ապրիլի 16-ին անցկացվել է քննարկում՝ նվիրված Գյումրիում «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում իրականացվող փողոցների և հրապարակների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, դրանց ընթացքում առաջացած հիմնահարցերին ու բարդություններին: Քննարկմանը մարզային ու քաղաքային իշխանությունների հետ մասնակցել են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, կոմիտեի աշխատակիցները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներ, նախագծողները, շինարարներն ու կոմունիկացիոն ծառայությունների ղեկավարները: Ծավալվել է բուռն ու բանավիճային քննարկում, որի ժամանակ անդրադարձ է եղել շինաշխատանքների ընթացքում արձանագրված թերացումներին, ժամկետային խախտումներին, շինարարների ու կոմունիկացիոն ծառայությունների միջև առաջացած տարաձայնություններին: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը կարևորել է բոլոր կողմերի համագործակցված աշխատանքը, որի դեպքում միայն հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքների. «Ինձ համար առնվազն անհասկանալի է, թե ինչպես էր հնարավոր հոկտեմբեր ամսին սկսել շինաշխատանքներ և այն էլ Շիրակի մարզում, բոլորի համար հասկանալի էր, որ այստեղ եղանակային պայմանները թույլ չէին տա նորմալ աշխատանք տանելու, սա առնվազն սխալ է: Հիմա մենք պետք է համագոծակցենք և ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրու փողոցաշինական աշխատանքները լավ օրինակ դառնան բոլորի համար»:
Չնայած ծավալված բանավեճին ու միմյանց արված որոշակի դիտողություններին ու մեղադրանքներին, քննարկումն ավարտվել է կողմերի համագործակցելու մասին պայմանավորվածությամբ: Ամփոփելով քննարկումը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ այս հարցում առկա է ճգնաժամ, որի հաղթահարման նպատակով էլ կազմակերպվել էր հանդիպումը. «Այս քննարկումը կարծում եմ չէինք ունենա, եթե չունենայինք իրականության փոփոխություն: Շինաշխատանքները նախագծվել, ծրագրավորվել, մրցույթները կազմակերպվել ու անցկացվել են հին Հայաստանում, հիմա նոր իրականության մեջ ենք հայտնվել, իսկ խնդրի լուծման համար ավելի գլոբալ մոտեցումներ են պետք: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նոր սխալներից զերծ մնանք, բոլորս պետք է համատեղ աշխատենք: Կարծում եմ, որ այս աշխատանքային խմբում շատ ճիշտ կլինի, եթե ներկայացուցիչ լինի քաղաքաշինության պետական կոմիտեից, մենք աշխատանքների համակարգումը վստահենք մասնագետի, որը կլինի կապող օղակ աշխատանքների իրականացման բոլոր շահագրգիռ կողմերի միջև»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17