Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզում վիրուսային հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

16.04.2019

Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի մոտ ապրիլի 16-ին տեղի է ունեցել ՀՀ Շիրակի մարզում վիրուսային, մասնավորապես՝ արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների կանխարգելման մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտոնի» ՊՈԱԿ Շիրակ մասնաճյուղի համաճարակաբանության ոլորտն համակարգող Արմինե Անդրյանը ներկայացրել է արտաընդերային ճանապարհով փոխանցվող հեպատիտների համաճարակային իրավիճակը ՀՀ-ում, մասնավորապես, Շիրակի մարզում 2018 թվականին: Հանձնաժողովի նախագահ Վարդան Գրիգորյանը հետաքրքրվել է ներկայացված ցուցանիշների վերլուծությամբ՝ կարևորելով իրավիճակի վերահսկելիությունը:
Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև ռազմավարական ուղղություններին առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44