Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքի հայերի ասոցիացիայի անդամներին

16.04.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքի հայերի ասոցիացիայի անդամներին: Սահականույշ Մալոյանն ու Լեդա Ջիլաջյանը նախատեսում են նոր ծրագրի իրականացում կանխարգելիչ բժշկության բնագավառում: Ասոցիացիայի անդամները մարզպետին ներկայացրել են ծրագրի մանրամսները՝ նշելով, որ հիմնական ուշադրությունը լինելու է մարզի գյուղական բնակավայրերում առողջապահության հասանելիության և բժիշկների դերի բարձրացման վրա: Աշխատանքներ են տարվելու նաև դպրոցներում առողջ ապրելակերպի և սրտանոթային հիվանդներին որոշակի դեղորայքի տրամադրման հարցերում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու, տվյալների ու անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման համար:
Տիգրան Պետորսյանը ողջունել է հյուրերին և կարևորել նրանց ձեռնարկը. «Շնորհակալ ենք ձեր մարդասիրական գործունեության համար: Ի դեմս մարզային իշխանությունների՝ դուք կունենաք պատրաստակամ գործընկերներ, քանզի այն բոլոր ձեռնարկներն ու ծրագրերը, որոնք ուղղված են մեր մարզի ազգաբնակչության հոգսերի ու խնդիրների թեթևացմանը՝ մեզ համար առաջնային են լինելու: Կանխարգելիչ բժշկությունն իսկապես կարևոր է, բոլորիս համար էլ հասկանալի է, որ ցանկացած հիվանդության կանխարգելումն ավելի ճիշտ ու մատչելի է, քան բուժումը: Իսկ առողջապահության բնագավառում մենք շատ անելիքներ ունենք»:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23