Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն Շիրակի մարզպետի մոտ

17.04.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ապրիլի 17-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերել է մարզի զարգացման ռազմավարության մշակմանը:
«Մեր մարզի զարգացման հեռանկարային ծրագրերը, տեսլականն ու բոլոր ոլորտներում իրականացվելիք աշխատանքները պետք է արտացոլվեն ռազմավարության մեջ: Դրա համար ոլորտային պատասխանատուները պետք է սկսեն իրենց բնագավառների զարգացման տեսլականի մշակման աշխատանքները: Մենք պետք է այս հարցում նախաձեռնող, նորարար ու պատասխանատու լինենք»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետը խոսել է սոցիալական բնագավառի հիմնահարցերի մասին: Կարևորելով բնակչության հետ բաց և թափանցիկ, պատրաստակամ աշխատանքը՝ Շիրակի մարզպետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին լինել առավել զգոն և հոգատար, իսկ սոցծառայությունների և քաղաքացիների հետ աշխատանքը կհամակարգի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել Եղեռնի օրվան, ինչպես նաև ապրիլի 27-ի՝ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը: Տիգրան Պետրոսյանը կարևորել է միջոցառումների անցկացման ընթացքում բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:58:53