Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անօթևանության հիմնահարցերին նվիրված քննարկում

18.04.2019

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի անօթևանության հիմնահարցերին նվիրված քննարկում՝ հանրային հաշվետվողականության հարթակի շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն պետ Տանյա Արզումանյանը, Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, համայնքի ղեկավարներ, քաղհասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: ՀՀ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը ներկայացրեց Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերում նախորդ տարվա դեկտեմբերից մեկնարկած շինությունների փաստագրման գործընթացի, անօրևանության հաշվառման վերաբերյալ տեղեկատվություն:
Ալբերտ Մարգարյանը նշեց. «Աշխատանքներն իրականացվում են ՀՀ Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ, արդեն փաստագրվել են 2858 ժամանակավոր կացարաններ, որից միայն երեսունը ոչ բնակելի, մնացածը բնակելի, այդ ամենը քարտեզագրվել է և ուղղարկվել ՀՀ քաղաքաշինության կոմիտե, հարցումներ է ուղղարկվել նաև, համապատասխանաբար, ՀՀ ոստիկանությնուն և ՀՀ կադաստրի պետական կոմիտե՝ գործընթացի մնացած մասն իրականացնելու նպատակով»:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչություն պետն էլ, ողջունելով նմանօրինակ քննարկումները, խոսեց պետության կողմից իրականացված և առաջիկայում իրականացվելիք ծրագրերից: Ծավալվեց քննարկում, հնչեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր, որոնց տրվեցին պատասխաններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22