Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գիշերօթիկ խնամքի հաստատությունները և հատուկ դպրոցները ձևափոխվելու են այլընտրանքային ծառայությունների. նոր ծրագրի մեկնարկը տրվեց Շիրակի մարզում

18.04.2019

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի մեկնարկը տրվեց այսօր: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում գործող գիշերօթիկ խնամքի հաստատությունները և հատուկ դպրոցները ձևափոխելու այլընտրանքային համայնքահեն խնամքի ծառայությունների:
Մինչ ծրագրի ներկայացումը` աշխատանքային թիմին հանդիպեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հանդիպման ժամանակ խոսվեց ոլորտի խնդիրների ու առաջիկա անելիքների մասին: Այնուհետև Շիրակի մարզպետարանի կրթության, երեխաների պաշտպանության ոլորտն համակարգող պատասխանատուների, սոցիալական աջակցության ոլորտներում գրավված դերակատարների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց ծրագիրը:
Կարևորելով այսօրինակ ծրագրերի իրականացումը` Շիրակի մարզպետն անդրադարձել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությանն ու երեխաների լավագույն շահերի պաշտպանությանը. «Երեխան պետք է մեծանա ընտանիքում, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի բարեկեցիկ և ապահովված կյանքի, պաշտպանված լինելու, և մեր բոլորի աշխատանքն ու ջանքերը պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը: Այնպես որ, ողջունում եմ բոլորին և մաղթում հաջող աշխատանքային ընթացք»:
«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ուղղված է երեխաների պաշտպանության համակարգային լուծումների մշակմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը: Այս ծառայությունները պետք է աջակցեն ընտանիքների հետ վերամիավորված կամ ընտանեկան միջավայրում ապրող երեխաների վերաինտեգրմանը համայնքներում և ընտանիքներում: Միաժամանակ ծրագիրը նպատակ ունի կանխարգելելու երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ և նպաստելու նրանց վերաինտեգրմանը իրենց իսկ ընտանիքներում կամ այլընտրանքային ընտանիքահեն միջավայրում: Շիրակի մարզում ծրագրի շրջանականերում աշխատանքներ պետք է իրականացվեն 2 գիշերօթիկ հաստատությունում, 2 հատուկ դպրոցում և բոլոր հանրակրթական դպրոցներում:
Ծրագրի կարևորության, արդյունավետության ու առաջիկա անելիքների մասին են խոսել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանը, այլ պատասխանատուներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56