Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

18.04.2019

 Այսօր պաշտոնական այցով Շիրակի մարզում էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանին հյուրընկալել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Ողջունելով հյուրերին՝ Շիրակի մարզպետը խոսել է հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին. «Ուրախ եմ ձեզ ողջունելու Շիրակի մարզում: Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի: Շիրակի մարզում, մասնավորապես, Գյումրի քաղաքում ռուսական ներկայությունը զգացվում է և քաղաքաշինության և ճարտարապետության մեջ: Հայաստանում նախորդ տարվա փոփոխությունները չեն ազդել մեր երկու երկրների բարեկամության վրա, իմ կարծիքով առավել ազնիվ են դարձել այս հարաբերությունները, մենք այլևս չենք խուսափում խնդիրների մասին խոսել, քննարկել ցանկացած հարց: Ես վստահ եմ, որ մենք առավել կսերտացնենք համագործակցությունը, խոսքս հատկապես միջմարզային մակարդակում կապերի ամրապնդմանն է վերաբերում»:
Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար. «Հարգելի պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ անմիջական հանդիպման համար, դուք ճիշտ եք մեր բարեկամությունը երկար պատմություն ունի, այս դարերի ընթացքում մեր ժողովուրդները կարողացել են որպես եղբայրներ ապրել և այժմ էլ մեր հարաբերությունները նոր մակարդակի վրա պետք է դրվեն: Կարծում եմ՝ մենք անելիքներ ունենք միջմարզային տնտեսական կապերը առավել առարկայական ու գործնական հիմքերի վրա դնելու առումով»:
Կողմեր քնննարկել են Շիրակի և ՌԴ մարզերի միջև առևտրա-տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր:
Այնուհետև Շիրակի մարզպետի ուղեկցությամբ ՌԴ դեսպանի գլխավորած պատվիրակությունը շրջել է Գյումրիում, այցելել է «Լենտեքս» ՍՊԸ, Շիրակի մարզային գրադարան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04