Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպանի այցը Շիրակի մարզ

19.04.2019

Ապրիլի 19-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների Արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա ԱլԶաաբին և հյուպատոս Ահլամ Ալ Սալամին: Այցի շրջանակներում դեսպանը Գյումրու քաղաքապետարանում հանդիպում ունեցավ մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ: Հադիպմանը ներկա ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը մարզպետի անունից ողջունեց նորանշանակ դեսպանին, խոսեց Շիրակի մարզի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև հնարավոր համագործակցության մասին: Հնարավոր համագործակցությունից խոսեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ շեշտելով մի քանի ոլորտներ: Դեսպանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ համագործակցությունը կկրի շարունակական և արդյունավետ բնույթ: Մուհամմադ Իսա ԱլԶաաբին խոսեց իրենց ծրագրերից, նշեց, որ հետագա հանդիպումների ժամանակ ավելի մանրամասն կքննարկվեն այն ոլորտները, որտեղ նպատակահարմար կլինի իրականացնել ներդրումային ծրագրեր: Անդրադառնալով Հայ-Արաբական հարաբերություններին՝ դեսպանը փաստեց, որ Արաբական Միացյալ էմիրություններից տարեկան մոտ 11.000 զբոսաշրջիկ է գալիս Հայաստան, շաբաթական 16 չվերթ է իրականացնում Զվարթնոց օդանավակայանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ առաջարկեց մի քանի չվերթ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից՝ նպատակ ունենալով խթանել տուրզմի զարգացումը մեր մարզում:
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և հյուպատոս Ահլամ Ալ Սալամին, Շիրակի մարզպետի տեղակալի ուղեկցությամբ այցելեցին նաև Շիրակի պետական համալսարան, որտեղ հյուպատոսը «Հանդուրժողականության տարին ԱՄԷ -ում» խորագրով դասախոսություն կարդաց Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար: Ավարտին դեսպանը և հյուպատոսը պատասխանեցին ուսանողների և լրագրողների հարցերին

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23