Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվեց «Սպորտլանդիա» հանրապետական միջոցառման Շիրակի մարզային փուլը

19.04.2019

Գյումրու խաղերի մարզադպրոցում տեղի ունեցան հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև անցկացվող «Սպորտլանդիա» հանրապետական միջոցառման Շիրակի մարզային փուլի մրցումները: Մասնակիցները միջոցառման տարածաշրջանային փուլի հաղթողներն ու մրցանակակիրներն էին: Համառ և անզիջում պայքարից հետո ըստ դասարանների մրցանակային եռյակները կազմեցին. 1-3-րդ դասարաններ 1.Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց 2.Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց 3.Ազատանի միջնակարգ դպրոց 4-7-րդ դասարաններ 1.Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց 2. Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց 3.Ղարիբջանյանի միջնակարգ դպրոց Ըստ դասարանների սպորտլանդիայի մարզային փուլում հաղթողներ դարձած Գյումրու թիվ 23 միջնակարգ և Գյումրու թիվ 30 հիմնական դպրոցների թիմերը իրավունք ստացան Շիրակի մարզը ներկայացնելու համապատասխանաբար մայիսի 7-ին՝ Գյումրիում և մայիսի 15-ին՝ Վանաձորում անցկացվելիք սպորտլանդիայի հանրապետական եզրափակիչ մրցումներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-16 17:57:56