Նորություններ
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
22.04.2019
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական նախապատաստական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել մարզերում տարբեր ոլորտներում այս տարի նախատեսվող ծրագրերին:
Մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացման, կառավարության և համայնքների համագործակցությամբ իրականացվող տարբեր սուբվենցիոն ծրագրերի ընթացքի մասին:
ՀՀ կառավարություն