Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչների հետ

23.04.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ ապրիլի 23-ին հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են ծրագրի մանրամասները: Նպատակ ունենալով աջակցել գյուղական փոքր բիզնեսներին՝ ծրագրով նախատեսվում է բացահայտել հավելյալ եկամտի հնարավորությունները և այդ հնարավորությունները վերածել կայուն տնտեսական գործունեության, օգնել գյուղացիական տնտեսություններին ավելացնել իրենց եկամուտները շուկաներ մուտք գործելու միջոցով: «Գյուղական տնտեսական զարգացում-նոր տնտեսական հնարավորություններ» ծրագրի թիրախային ուղղությունները գյուղատնտեսության մի շարք ոլորտներում են՝ այգեգործություն, հատապտուղների մշակություն, մողվաբուծություն և այլն:
Կարևորելով գյուղատնտեսության բնագավառում իրականացվող յուրաքանչյուր ձեռնարկ՝ Շիրակի մարզպետը նշել է. «Շիրակի մարզում գյուղատնտեսության զարգացումը առաջնային կարևորություն ունի: Կարծում եմ՝ մենք ավանդական գյուղատնտեսությունից պետք է ակտիվորեն անցնենք նոր մշակաբույսերին, նոր և արդյունավետ գյուղատնտեսության զարգացումը մեր գերխնդիրն է: Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցելու և ձեր ծրագրի իրականացման համար տրամադրելու անհրաժեշտ տեղեկատվությունն ու կապող օղակ լինելու մարզի շահառու ճանաչված համայնքների միջև»:
Նշենք, որ ծրագրով նախատեսվում է 100 դրամաշնորհների տրամադրում հանրապետության շահառու ճանաչված թվով 60 համայնքների, որոնք տրամադրվելու են բացառապես ապրանքային տեսքով: Շահառուների ներդրումը պետք է կազմի ծրագրի արժեքի 70 տոկոսը, որից 10 տոկոսը՝ գումարային տեսքով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:45:38