Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել էր մարզիկներին

23.04.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է 2019 թվականին աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում մեդալակիրներ դարձած շիրակցի մարզիկ-մարզուհիներին և նրանց մարզիչներին:
«Ողջունում եմ Ձեզ սիրելի մարզիկներ, ուրախ եմ մեր հարկի տակ հանդիպելու այն մարդկանց, որոնք մեր պատիվը բարձր են պահել տարբեր երկրների մրցահարթակներում: Դուք, իրավամբ, այն մարդիկ եք, որոնք մեր երեխաներին օրինակ են ծառայում: Շիրակի մարզը միշտ մարզական դարբնոց է եղել, մեր մարզիկները տասնամյակներ շարունակ բազմաթիվ մեդալներ են նվաճել: Բոլորս հպարտացել ենք ու հպարտանում ենք ձեզանով»,-նշել է Շիրակի մարզպետը:
Հանդիպման ընթացքում մարզիկները Շիրակի մազրպետին պատմել են իրենց հաջողությունների մասին, ներկայացրել խնդիրներն ու մտահոգությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել մարզական ենթակառուցվածքների և գույքի թարմացմանն առնչվող հարցերին:
«Մեր հանդիպումը կարելի նաև ճանաչողական համարել, քանզի ինձ համար չափազանց կարևոր է անմիջապես ձեզանից իմանալ մտահոգությունների ու անհանգստացնող խնդիրների մասին: Այո, բոլորս էլ ուզում ենք, որ պետությունն ավելի շատ ռեսուրս և հնարավորություններ ունենա, որոնք կուղղվի մարզական բնագավառի զարգացմանը: Մինչ այդ Շիրակի մարզպետարանը կարևորում և գնահատում է ձեր հաջողություններն ու ջանքերը, մենք ձեզ հետ ենք և պատրաստ ենք աջակցելու հնարավորությունների սահմաններում»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և հոգատար վերաբերմունքի համար:
Նշենք, որ 2019 թվականի ապրիլի 23-ի դրությամբ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում ու գավաթի խաղարկություններում 9-ը մարզաձևերի ՀՀ հավաքական թիմերի կազմերում հանդես են եկել Շիրակի մարզի 30 ներկայացուցիչներ: Նրանցից 13-ը դարձել են մեդալակիրներ՝ ընդհանուր հաշվարկում նվաճելով 20 մեդալ, որից 4-ը ոսկե, 6-ը արծաթե և 10-ը բրոնզե: 20 մեդալից 7-ը՝ «Փոքր» մեդալներ են համարվում, որոնք առանձին վարժաձևերում նվաճել են ծանրորդները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25