Նորություններ
ՈՒՂԵՐՁ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
24.04.2019
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման այս օրն աշխարհում սփռված համայն հայությունը գլուխ է խոնարհում և հարգանքի տուրք մատուցում անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակի առջև:
Շուրջ մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգությունը շարունակում է չսպիացող վերք մնալ մեր հոգիներում և պատմական գիտակցության մեջ:
Սիրելի հայրենակիցներ, համոզված ենք, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է:
Խոնարհվելով անմեղ զոհերի հիշատակի առջև՝ աշխարհասփյուռ հայությանը ցանկանում եմ միասնություն՝ հանուն հայոց պատմության և հայ ժողովրդի լուսավոր ապագայի:
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ