Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

104 տարի անց

24.04.2019

Մարզային և քաղաքային իշխանությունները, ԱԺ պատգամավորներ, Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ այցելել են Հերհերի ձոր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին՝ խնկարկելով, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դնելով հուշարձանին: Լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ բացի հարգանքի տուրք մատուցելը, Հերհերի ձոր այցելելը նաև կոչ է ապրողաց. «20-րդ դարասկզբի ողբերգությունից դասեր պետք է քաղել և ամեն ինչ անել, որ մեզ հետ նման ոճիր չիրագործվի: Իսկ մենք դա պետք է անենք հզոր հայրենիք կառուցելով: Մեր թշնամիների քթի տակ մենք պետք է ստեղծենք ուժեղ, կայուն, բարեկեցիկ պետություն, որտեղ կշարունակի ապրել, արարել, ստեղծագործել հայ մարդը»:
Մարզային իշխանությունները այցելել են նաև «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների» պանթեոն, ծաղիկներ են դրել արցախյան և ապրիլյան հերոսամարտերի ընթացքում կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23