Նորություններ
«Հիշում եմ և պահանջում»
25.04.2019
Ապրիլի 25-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Արվեստների ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում մասնակցեց մասնաճյուղի երեք ֆակուլտետների կազմակերպած «Հիշում եմ և պահանջում» վերտառությամբ ցերեկույթին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին:
Տիգրան Պետրոսյանը խոսքում նշեց. «Հաճախ ենք անդրադառնում այն հարցին, որ շատ երկրներ չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, դա իրենց խնդիրն է, հանցագործությունը յուրաքանչյուր երկիր ինքն իր համար է ճանաչում: Մեր խնդիրը մեր թշնամու շնչի տակ ուժեղ ու հզոր երկիր ունենալն է»:
Հայոց Եղեռնի մասին զեկույցով հանդես եկավ արվեստագետ Արաքսյա Սարգսյանը: Միջոցառման մասնակիցները դիտեցին բուհի սաների աշխատանքները, որից հետո կայացավ Գյումրու արվեստների ակադեմիայի Երևանի պետական կոնսերվատորիայի ու Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մասնաճյուղերի սաների համատեղ համերգը: