Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին ՀՀ Շիրակի մարզպետին

25.04.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ապրիլի 25-ին հյուրընկալել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:
Ողջունելով դեսպանին Տիգրան Պետրոսյանը նշել է, որ ուրախ է Շիրակի մարզում հյուրընկալելու տիկին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը. «Բարով եք եեկել Շիրակի մարզ, տիկին դեսպան, մենք ուրախ ենք հանդիպման և մեր հնարավոր համագործակցության ոլորտները հստակեցնելու հնարավորության համար: Շիրակի մարզը յուրատիպ է իր խնդիրներով, քանզի երեք տասնամյակ առաջ մեզ մոտ տեղի ունեցած աղետը խաթարեց մարզի բնականոն կյանքը։ Այժմ մեզ համար առաջնային խնդիրներից են աղքատությունը, անօթևանությունն ու գործազրկությունը։ Այս խնդիրների լուծմանն են ուղղված մեր բոլոր ծրագրային նախաձեռնություններն ու աշխատանքները։ Խնդիրներ շատ ունենք, սակայն շատ մեծ ներուժ ևս ունենք։ Ունենք հիանալի կրթական ավանդույթներ։ Ունենք նաև պատմամշակութային մեծ ժառանգություն, տուրիզմի զարգացման լայն հնարավորություններ, ինչպես նաև գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզ ենք։ Այս և այլ առավելությունները հաշվի առնելով ենք մենք մեր ծրագրերը մշակում և առաջնահերթությունները նախանշում»։
Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և անդրադարձել մարզի հետ համագործակցությանն ու անելիքներին. «Պարոն մարզպետ, շնորհակալ եմ ջերմ ու անմիջական զրույցի համար։ Տեղեկացնեմ Ձեզ, որ Գյումրիում եմ դեռ երեկվանից, հասցրել եմ շրջել քաղաքի կենտրոնում և ձեր ասած աղետի թողած հետքը մարդկանց աչքերում տեսա, սակայն նաև տեսա ձեր իսկ նշած ներուժը։ Այստեղ մարդիկ շատ դրական ու բարյացկամ են։ Ուրախությամբ լսեցի ձեր ծրագրերի մասին, կարծում եմ մենք կկարողանանք համագործակցել տարբեր ոլորտներում, պետք է հստակեցնենք ու գործնական քայլերի գնանք»:
Հանդիպումից հետո մարզպետի ուղեկցությամբ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը այցելել է Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված երկրաշարժի զոհերի հուշակոթող, հարգանքի տուրք մատուցել, ծաղիկներ դրել կոթողին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04