Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Որոշումների մասնակցային կայացման ևս մեկ մարմնի հիմնում Շիրակի մարզպետարանում. Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ ձևավորվում է հանրային խորհրդատուների ինստիտուտ

25.04.2019

Մարզի զարգացումը թիվ մեկ առաջնահերթություն, ոլորտներում առկա հիմնահարցերի լուծումն էլ գործունեության գլխավոր ուղղություն՝ Շիրակի մարզպետին կից հանրային խորհրդատուների առաջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 25-ին:
«Մենք հիմնում ենք որոշումների մասնակցային կայացման ևս մեկ գործիք, հանրային խորհրդատուներն ինձ և մարզպետարանի աշխատակազմին օգնելու են ավելի հավասարակշռված, հանրային ու մասնագիտական մոտեցումները հաշվի առնելով որոշումներ կայացնել: Մասնակցային որոշումների կայացման ինստիտուտի ձևավորումն իրապես կարևոր է մեզ համար, քանզի տարիներ շարունակ որոշումները կայացրել են անհատները՝ առանց շահագրգիռ կողմերի կարծիքն հաշվի առնելու: Մենք վստահ ենք, որ հանրային խորհրդատուների ինստիտուտը կնպաստի մարզի զարգացմանը, բոլոր ոլորտներում առակա հիմնահարցերի բարձրացմանն ու դրանց լուծմանն ուղղված քայլերի ու ծրագրերի մշակմանը»,- ընդգծել է Շիրակի մարզպետը:
Հանրային խորհրդատուներ են տարբեր բնագավառների պատասխանատուներ, մարդիկ, որոնք մոտեցումներ և տեսակետներ ունեն խնդիրների լուծման առնչությամբ, մարդիկ, որոնք խորհուրդներով, հետևողական աշխատանքով, փորձագիտական միջամտությամբ կօգնեն մարզպետին ու ոլորտային պատասխանատուներին:
Հանրային խորհրդատուները շնորհակալություն են հայտնել մարզպետին վստահության համար և պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատելու՝ հանուն Շիրակի մարզի զարգացման:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04