Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը

25.04.2019

 Ապրիլի 25-ին Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը, որը նվիրված էր Շիրակի մարզում կրթության ոլորտի խնդիրներին ու առաջարկվող լուծումներին, կատարված փոփոխություններին ու նորարարություններին, բացթողումներին ու անելիքներին: Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, կրթական հաստատությունների ղեկավարներ, շահագրգիռ անհատներ, քաղհասարակության և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել քննարկմանը մասնակցելու եկած պատասխանատուներին ու բոլոր ներկաներին:
«Հանրային հաշվետվողականության հարթակը մենք ստեղծել ենք, որպեսզի բոլոր բնագավառների վերաբերյալ մտահգություններն ու հարցերը հանրությունը բարձրաձայնելու հնարավորություն ունենա: Կրթությունն այն ոլորտն է, որը պետք է մշտապես մեր բոլորի ուշադրության կենտրոնում լինի: Անելիքներն այստեղ շատ-շատ են: Շիրակի մարզն ունի կրթական մեծ պոտենցյալ, որը ճիշտ օգտագործելու արդյունքում հնարավոր կլինի ունենալ էլ ավելի կրթված սերունդ և ՀՀ վաղվա գրագետ քաղաքացի: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ դպրոցի տնօրենները ունենան կադրային ազատություն, որը կրթության ոլորտում բարերոխումներ իրականացնելու համար կլինի արդյունավետ: Շիրակի մարզպետն ու մեր ոլորտային պատասխանատուները չեն միջամտելու այս հարցերում»,- ընդգծել է Տիգրան Պետրոսյանը:
ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետն էլ անդրադարձել է այն հարցերին, որոնք առնչվում էին դպրոցական սնունդ ծրագրին, ներառական կրթությանը, դպրոցների շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական միջոցների թարմացմանը:
Ծավալվել է շահագրգիռ քննարկում, բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են հանրակարթական դպրոցներում նոր առարկաների դասավանդմանը մեթոդական ծրագրերի փոփոխմանը, դպրոցներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04