Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություններ վերակառուցվող փողոցների շինհրապարակներ

26.04.2019

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ շարունակաբար իրականացվելու են այցելություններ Գյումրի համայնքում «ՎԶԵԲ»-ի ֆինանսավորմամբ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում իրականացվող վերակառուցվող փողոցների շինհրապարակներ:
1-ին ծրագրի շրջանակներում 2018 թվականից ընթացքի մեջ են թվով 12 փողոցների կամ փողոցների հատվածների և 2 հրապարակների հիմնանորոգման աշխատաքները՝ շուրջ 11 կմ երկարությամբ: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2019 թվականի 1-ին կիսամյակի վերջին:
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը շրջայց են կատարել Գյումրու Տիգրան Մեծ և Գարեգին Նժդեհի փողոցներում: Մարզպետարանի պատասխանատուները շինարարների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների հետ քննարկել են փողոցաշինական աշխատանքներին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04