Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է «Շիրակ կենտորն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին
26.04.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է «Շիրակ կենտորն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանին, որն ուղեկցում էր ԱՄՆ-ի հայ համայնքի ջանքերով գործող «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչներին՝ ծրագրի ղեկավար Սևան Ամիրյանցին, Սոս Սուքիասյանին, ինչպես նաև «Դեպի առաջ» երեխաների զարգացման ցերեկային կենտրոնի համակարգող Աիդա Խաչատրյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Շիրակ կենտորնի» և «Փարոս» հիմնադրամի համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերին: Նշվել է, որ «Փարոս» հիմնադրամը 170-180 ծրագիր է իրականացրել, շուրջ 6մլն դոլարի շրջանակներում, իսկ Գյումրիում 16 բնակարան է ձեռք բերել անտուն մնացած ընտանիքների համար:Նախնական կանխատեսումներով ևս 10 բնակարաններ ձեռք կբերվեն 2019-ի ընթացքում: Շիրակի մարզպետին է ներկայացվել նաև «Դեպի առաջ» երեխաների զարգացման ցերեկային կենտրոնի աշխատանքները:
Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մարդասիրական ծրագրերի ու գործնական քայլերի իրականացման համար և նշել, որ մարզային իշխանությունները պատրաստ են համագործակցության և աջակցության հնարավորությունների սահմաններում: