Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծառատունկ նվիրված քաղաքացու օրվան

27.04.2019

ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Շիրակի մարզում մեկնարկեցին խորհրդանշական ծառատունկով մարզի բոլոր համայնքներում: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները մասնակցեցին ծառատունկին, որին միացան նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, պաշտոնատար այլ անձինք:
«ՀՀ քաղաքացու օրը բացի նրանից, որ տոնական է բոլորիս համար, այլև խորհրդանշական և այսօրվա բազմաբնույթ միջոցառումները մեկնարկում ենք ծառատունկով որպես նոր կյանքի, բարեկամության ու համերաշխության խորհրդանիշ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
«Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում տնկվեցին 200 ճապոնական բալենիներ՝ սակուրաներ, որոնք հատկացրել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ դեսպան Ջուն Յամադայի գլխավորությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 20:26:13