Տպել
Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ քաղաքացու օրվա առթիվ
27.04.2019

Սիրելի՛ շիրակցիներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առթիվ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնեց իր իրավունքներին և ապացուցեց, որ ինքն է տերը իր երկրի: Այսօր միասին անցնում ենք արժանապատիվ և բարեկեցիկ երկիր կառուցելու ճանապարհով և վստահաբար հաջողելու ենք մեր բոլոր ձեռնարկներում։
Շնորհավոր: