Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է «Իրական դպրոցի» Գյումրու մասնաճյուղի դասավանդողներին և սաներին

29.04.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է «Իրական դպրոցի» Գյումրու մասնաճյուղի դասավանդողներին և սաներին: Հանդիպման ընթացքում դպրոցի սաները մարզպետին պատմել են իրենց աշխատանքների և նախագծերի մասին: Մարզպետը հետաքրքրվել է նրանց գաղափարներով և առաջիկա անելիքներով, կիսվել կրթության մասին իր տեսակետներով ու տեսլականով:
«Սիրելի երեխաներ, ուրախ եմ ձեզ ողջունելու մարզպետարանում, ուրախ եմ հատկապես, որ երեխաների հետ եմ հանդիպում: Դուք մեր երկրի ապագան կառուցողներն եք և այստեղ հատկապես ուրախալի է, որ փորձում եք տարբերվող ու նախաձեռնող լինել, սեփական դիրքորոշումն ու կարծիքն արտահայտել: Կրթությունը միջոց է ինքնադրսևորվելու, սովորելն ու ձգտելը չափազանց կարևոր հատկանիշներ են, բայց ինչ էլ որ անեք՝ արեք սիրով և ձեր սրտի թելադրանքով»,- կրթության, առաջիկա անելիքների մասին խոսելիս նշել է Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետի ու դպրոցի սաների միջև ծավալվել է անկաշկանդ զրույց, որի ժամանակ երեխաները լսել են Տիգրան Պետրոսյանի տեսակետները տարբեր բնագավառների խնդիրների կարգավորման վերաբերյալ, ներկայացրել իրենց կարծիքներն ու ակնկալիքները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42