Նորություններ
Շիրակի մարզպետարանը հրավիրում է հերթական քննարկմանը
30.04.2019
Աշխատավորների օրվան ընդառաջ՝ հանրային հաշվետվողականության հարթակում, այս հինգշաբթի կքննարկվի մարզի կարևորագույն հիմնախնդիրներից մեկը՝ գործազրկությունը: Տարիներ շարունակ գործազրկության ցուցանիշներով առաջին հորիզոնականը զբաղեցնող մարզի հիմնախնդիրները, զբաղվածության տարածքային կենտրոնների և սոցիալական ծառայությունների դերը, գործազրկության մեղմմանն ուղղված պետական ծրագրերը, առաջիկա անելիքներն ու մտահոգությունները, այս և ձեզ հետաքրքրող այլ հարցերի մասին կարող եք լսել, քննարկել ու բարձրաձայնել մայիսի 2-ին՝ Շիրակի մարզպետարանում:
Քննարկմանը մասնակցելու են զբաղվածության և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարները: