Նորություններ
Հայորդյաց տանը տեղի է ունեցել Մեծն Կոմիտասի ծննդյան 150–ամյա հոբելյանին նվիրվածմրցույթ-փառատոնիՇիրակի մարզային փուլը
30.04.2019
Ապրիլի 30-ին Գյումրու Հայորդյաց տանը տեղի է ունեցել Մեծն Կոմիտասի ծննդյան 150–ամյա հոբելյանին նվիրված «Երգող Հայաստան» երգչախմբային արվեստի 10-րդ մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնի Շիրակի մարզային փուլը:
Մրցույթին մասնակցել է 8 երգչախումբ մարզի երաժշտական և արվեստի դպրոցներից, ինչպես նաև Գյումրու Հայորդյաց տան և «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբերը:
Երևանից ժամանած ժյուրիի կազմում են եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մ. Խորենացի շքանշանակիր, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, խմբավար Սարինա Ավթանդիլյանը, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երկանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի մանկապատանեկան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչ Սամվել Բալոյանը:
Մրցույթ-փառատոնի ավարտին ժյուրիի անդամ Սարինա Ավթանդիլյանը խմբավարների համար անցկացրել է վարպետության դաս: