Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

01.05.2019

Սիրելի՛ շիրակցիներ
Սրտանց շնորհավորում եմ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:
Աշխատանքը մարդու հիմնական իրավունք է ու բարիք, մարդկային արժանապատվությունն արտահայտելու և աճեցնելու միջոց: Այդ պատճառով ազգաբնակչության զբաղվածությունը նպատակ է, որը պարտավոր է իր առջև դնել դեպի արդարության և զարգացմանը կողմնորոշված ցանկացած տնտեսական հասարակարգ:
Ցավոք, այսօր Շիրակի մարզում ունենք գործազրկության բարձր ցուցանիշ:
Մենք ընդունում ենք, որ գործազրկությունն իրական սոցիալական աղետ է հատկապես երիտասարդ սերնդի համար, և ամեն ջանք գործադրում ենք մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում:
Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ձեզ տոնի առթիվ՝ մաղթում արժանապատիվ աշխատանք, քանզի այն երկրի ամրապնդման և զարգացման հիմքն է:

 

Տ.ՊԵՏՐՈՍՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04