Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Գյումրի-Թալին հատվածի պատասխանատուի հետ

02.05.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Գյումրի-Թալին հատվածի պատասխանատու, չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխմենեջեր Լյու Մին Տյունին: Խոսելով իրականացվող աշխատանքների մասին «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ներկայացուցիչը մարզպետին տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել Գյումրի-Թալին հատվածում ճանապարհները ոչ թե բետոնային ծածկով պատելու, այլև ասֆալտապատելու, այդ նպատակով կազմակերպությունը Չինաստանից շուտով Հայաստան կբերի մեծ արտադրողականություն ունեցող ասֆալտի գործարան, որը հնարավորություն է տալու ասֆալտապատման աշխատանքները լայն թափով իրականացնելու: Մինչ այդ կազմակերպությունը կավարտի հողային աշխատանքները:
Շիրակի մարզպետը կարևորել է ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը ճանապարհի այն հատվածներում տալը, որոնք առավել վատթար վիճակում են:
«Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել ձեզնից, որ արձագանքեցիք մեր հորդորին և փոքրիշատե փոսային նորոգման աշխատանքներ կատարվեցին Գյումրի-Թալին ճանապարհի անանցանելի հատվածներում, մենք ուրախ կլինենք, եթե նույն կերպ վարվեք ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին ևս այս սկզբունքով առաջ գնաք, որպեսզի հնարավորինս մեր քաղաքացիներին զերծ պահենք անհարմարություններից»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպությանն հետաքրքրող մի շարք տեխնիկական հարցեր, Շիրակի մարզպետը պատրաստակամություն է հայտնել միջնորդելու պատկան ատյաններին առաջացած հարցերի լուծման առումով, որպեսզի ճանապարհաշինական աշխատանքները չհետաձգվեն և կազմակերպությունը տեղավորվի նախանշված ժամկետներում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04