Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ հարթակի հերթական քննարկումը՝ նվիրված մարզի կարևորագույն խնդիրներից մեկին՝ գործազրկությանը

02.05.2019

Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային հաշվետվողականության հարթակի հերթական քննարկումը, որը նվիրված էր մարզի կարևորագույն խնդիրներից մեկին՝ գործազրկությանը: Քննարկմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, զբաղվածության և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների ղեկավարներ, ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողներ, աշխատանք փնտրող քաղաքացիներ, ՀԿ-ների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունել է մասնակիցներին, շնորհակալություն հայտնել քննարկմանը մասնակցելու համար: Տիգրան Պետրոսյանը նշել է, որ մեր մարզում իսկապես գործազրկությունն առանձնակի ուշադրություն պահանջող հիմնահարցերից է. «Շիրակի մարզն, ի թիվս այլ աղետների, տեսել է նաև գործազրկություն անունը կրող սոցիալական աղետը և մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ազատվենք աղետի թողած հետևանքներից: Դա պետք է արվի աշխատանքի շնորհիվ, որը բոլորիս իրավունքն է: Նմանատիպ քննարկումներն էլ կարևորում եմ նրանով, որ հնարավորություն են ընձեռում պետական կառավարման համակարգի բացերի մասին լսել և հնարավորինս շտկել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Գործազրկության ցուցանիշներով առաջին հորիզոնականը զբաղեցնող մարզի հիմնախնդիրների, զբաղվածության տարածքային կենտրոնների գործազրկության հաղթահարմանն ուղղված պետական ծրագրերի, առաջիկա անելիքների ու մտահոգությունների մասին է խոսել Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:
Քննարկման ընթացքում բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են մարզում գրանցված գործազրկության թվին, աշխատանք փնտրող անձանց հաշվառման կարգին, աշխատաշուկայի պահանջներին , որոնց տրվել են պատասխաններ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04