Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր

02.05.2019

 Մայիսի 2-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի, տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանի միջև կնքվել է համագործակցության եռակողմ հուշագիր: Շիրակի մարզպետարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև հուշագիրը ստորագրվել է՝ հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերի մշակման, հանրայնացման աշխատանքների մասնագիտական աջակցության ապահովման, մարզի խնդիրներին և ներուժին առնչվող օպերատիվ, օբյեկտիվ ու փաստարկված վերլուծական նյութերի և մասնագիտական գնահատականների տիրապետման, ինչպես նաև մարզպետարանի հանրային քաղաքականության որոշումների բնագավառում մասնագիտական հանրույթին ինստիտուցիոնալ ներգրավման անհրաժեշտությունը:
«Ես վստահ եմ, որ համագործակցությունը ստացվելու է, կարծում եմ ամեն ինչ պետք է անենք, որ հուշագրի ստորագրումը գործնական տիրույթ տեղափոխվի, մենք բաց ենք բոլոր համարձակ գաղափարների և նախաձեռնությունների առջև՝ ի շահ Շիրակի մարզի զարգացման»,- նշել է Շիրակի մարզպետը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն ու համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը ևս պատրաստակամություն են հայտնել համագործակցելու և ամեն ինչ անելու հուշագրով նախատեսված պարտավորությունները կյանքի կոչելու առնչությամբ՝ կարևորելով գիտության ու քաղաքականության միջև կապ հաստատելու անհրաժեշտությունը և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման աշխատանքներում կողմերի միջև արդյունավետ համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04