Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

03.05.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Հոլանդիայի «Ալվան Ծաղիկ» հիմնադրամի նախագահ Ռենե Բեոնքին և «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Գյունաշյանին: Հյուրերը մարզպետին ներկայացրել են անցած տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը, մասնավորապես, անդրադառնալով դպրոցների և նախադպրոցական հաստատությունների հետ իրականացվող աշխատանքներին ու աջակցությանը: Քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր: Տիգրան Պետրոսյանը կարևորել է կազմակերպության գործունեությունը և նշել, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է աջակցելու նախաձեռնություններում և հնարավորությունների սահմաններում սատար կանգնելու ՝ կարևորելով կրթության բնագավառում ցանկացած դրական ձեռնարկ կյանքի կոչելը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30