Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ճապոնացի նկարիչը Շիրակի մարզպետին հյուր

03.05.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հյուրընկալել է Գյումրիում Գերմանիայի պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր Մինասյանին, ճապոնացի նկարիչ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկային և դոկտոր Իրմթրաուդ Շմիթցին (Բեռլին): Ճապոնացի նկարիչը մարզպետին Շիրակի մարզի անձնագիր համարվող սեպագիր արձանագրության՝ իր կողմից պատրաստված կալիգրաֆիական աշխատանքն է նվիրել:
Տիգրան Պետրոսյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել արժեքավոր աշխատանքի համար, որը մարզպետը պատրաստվում է նվիրել երկրագիտական թանգարանին:
«Ուրախ եմ ձեզ հյուրընկալելու և առավել ուրախ եմ, որ ձեր աշխատանքները ներկայացվել են Շիրակի մարզում և մեր արվեստասեր հասարակությունը հնարավորություն կուեննա դրանց ծանոթանալու»,- ասել է Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ Գյումրու Գալերի 25 պատկերասրահում բացվել է ճապոնացի նկարչի և WERK-STATT N Gumi գրաֆիկ խմբի «Գրքարվեստը և կալիգրաֆիան Ճապոնիայում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը ներկայացնում է Ճապոնիայի ժամանակակից արվեստը, որն ստեղծվել է խմբի կողմից` հեռավոր Վադայամա քաղաքում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23