Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Շիրակի մարզպետին հյուր

06.05.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը այսօր հյուրընկալել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ բարձր է գնահատում տարբեր ոլորտներում պաշտպանի գրասենյակի աշխատանքը:
«Պարոն Թաթոյան, բարով եք եկել Շիրակի մարզ, մեզ համար չափազանց կարևոր է ի դեմս ձեր գրասենյակի ուենալ լավ գործընկեր, որի հետ կհամագործակցենք և կփորձենք լուծել մեր մարզի ազգաբնակչության առջև ծառացած բազմաթիվ և բազմաբնույթ խնդիրները: Իմ աշխատանքի 3 ամիսների ընթացքում, երբ բնակիչներին եմ ընդունել՝ նրանցից շատերի համար արդարարության վերականգնումը առաջնային խնդիր է եղել, իսկ սա նշանակում է՝ մենք առավել մեծ պարտավորություն ունենք, որ մարդկանց չհիասթափեցնենք, փորձենք օգնել իրավական դաշտում: Վստահ եմ՝ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի այս առումով»:
Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցրել է, որ պաշտպանի գրասենյակը պատրաստ է համագործակցելու և իրենք ամեն ինչ կանեն բնակիչների կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերի լուծման համար:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարբեր բնագավառների վերաբերող հարցեր, մասնավորապես, անդրադարձ է եղել երեխաների խնամքի հաստատությունների, ինչպես նաև վթարային շենքերում բնակվողների խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-27 17:52:04