Նորություններ
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընդունելություն
07.05.2019
Մայիսի 7-ին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընդունելություն՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 74 ամյակի կապակցությամբ: Միջոցառման մասնակից Շիրակի և Լոռու մարզերի վետերաններին հաղթանակի 74 ամյակի կապակցությամբ շնորհավորեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը, Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Ելույթ ունեցողները շնորհավորելով միջոցառման մասնակիցներին հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ, իրենց շնորհակալությունը հայտնեցին վետերաններին հաղթանակի համար, ցանկացան առողջություն: Վետերաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, մշտապես ուշադրության կենտրոնում լինելու և մնալու համար: Միջոցառմանը հնչեցին հաղթանակին նվիրված երգեր: