Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընդունելություն

07.05.2019

Մայիսի 7-ին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների ընդունելություն՝ Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 74 ամյակի կապակցությամբ: Միջոցառման մասնակից Շիրակի և Լոռու մարզերի վետերաններին հաղթանակի 74 ամյակի կապակցությամբ շնորհավորեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի  տեղակալ Ռուբեն Սանոյանը, Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարը: Ելույթ ունեցողները շնորհավորելով միջոցառման մասնակիցներին հաղթանակի 74-ամյակի կապակցությամբ, իրենց շնորհակալությունը հայտնեցին վետերաններին հաղթանակի համար, ցանկացան  առողջություն: Վետերաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին, մշտապես ուշադրության կենտրոնում լինելու և մնալու համար: Միջոցառմանը  հնչեցին հաղթանակին նվիրված երգեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15