Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

1-3-րդ դասարանների սպորտլանդիա

07.05.2019

Մայիսի 7-ին անցկացվել է «ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա» միջոցառման հանրապետական եզրափակիչ փուլը:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզպետարանի համատեղ ջանքերով արդեն 4-րդ տարին անցկացվող սպորտլանդիային մասնակցում են 1-3-րդ դասարանների աշակերտներ: Միջոցառումը իրականացվում է 4 փուլով` ներդպրոցական, համայնքային-տարածաշրջանային, մարզային և հանրապետական եզրափակիչ: Այսօր անցկացվող եզրափակիչ փուլին առաջին տեղը գրավել է Շիրակի մարզի Գյումրու թիվ 23, երկրորդ տեղը՝ Արարատի մարզի Վանաշենի, երրորդը՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցները: Մրցանակային 1-3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դրամական մրցանակներով՝ անհրաժեշտ մարզագույք ձեռք բերելու համար: 4-12-րդ տեղերը գրաված թիմերին հանձնվել է շնորհակալագրեր և մարզագույք:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42