Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Շիրակ գերեզմանատան պանթեոն

08.05.2019

Մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, երկրապահներն ու ազատամարտիկները, ՀՀ Շիրակի մարզպետ մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այցելեցին Շիրակ գերեզմանատան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելու հայրենիքի համար կյանքը նվիրած հայորդիների շիրիմներին: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, շնորհավորելով Արցախյան ազատագրական պատերազմի ընթացքում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակի օրվա առիթով, նշեց.«Արցախյան ազատամարտը և նրա փառավոր էջերից՝ Շուշիի ազատագրումը, մեր ազգի հերոսական էջերից են։ Հայ ժողովուրդն ապացուցեց, որ այս հողի վրա ապրելու, արարելու իրավունք ունի։ Եվ դրա համար մենք պարտավոր ենք օր շուտ ստեղծել այն երկիրը, որի համար և որի մասին երազելով, մեր քաջորդիները գնացին կռվի և զոհեցին ամենաթանկը՝ կյանքը»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32