Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տոնական տրամադրություն Գյումրիում

09.05.2019

 Հաղթանակի և խաղաղության օրը Գյումրիում անցկացվեց հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթ: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի, Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորամասերը, պատանի երկրապահները, արտակարգ իրավիճակների նախարարության, ազգային անվտանգության սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: Հաղթանակի մարտական դրոշի մուտքով ազդարարվեց համատեղ շքերթի մեկնարկը: Շքերթի հրամանատարն էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի ղեկավար գնդապետ Վլադիմիր Ելկանովը, շքերթն ընդունեց՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:
Հաղթանակի օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Վլադիմիր Ելկանովը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:46:30