Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
09.05.2019

Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Երկրորդ աշխարհամարտը մեծ փորձություն էր ամբողջ մարդկության համար: Այն ծանր փորձություն էր ցեղասպանության միջով անցած մեր ժողովրդի համար ևս: Մեր պապիկները և տատիկները Հայաստանում, թե սփյուռքում, ռազմի դաշտում, թե թիկունքում պատվով բռնեցին այդ քննությունը: Այսօր տոնական առիթ է վերհիշելու սխրանքների դրվագները և մարդկանց, որոնց գերմարդկային ջանքերի ու անձնազոհության շնորհիվ կոփվեց միասնական հաղթանակը:
Ցավոք, 20-րդ դարի վերջին հայ ժողովրդը ևս մեկ անգամ կանգնեց կյանքի ու ազատության համար զինված պայքարելու անհրաժեշտության առջև, ինչը մեր կողմից ավարտին հասցվեց խաղաղության պարտադրմամբ: Արցախյան ազատամարտը և նրա հերոսական էջը՝ Շուշիի ազատագրումը, մեր ներկայում և ապագայում ապրելու իրավունքն է, որը մենք վաստակեցինք:
Փառք ու պատիվ մեր բոլոր քաջերին եւ հավերժ հիշատակ հանուն հայրենիքի նահատակվածներին: