Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նոր տեխնիկա ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցին

09.05.2019

Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության՝ Հայաստանին տրամադրած տեխնիկայի մի մասը՝ 6 հրշեջ մեքենան և 1 ավտոսանդուղքն արդեն Գյումրում են։ Տեխնիկան տրամադրվել է ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցին: Նոր տեխնիկայի հնարավորությունները մեծ են և ավելի ապահով են հենց փրկարարաների համար:
«Այս նոր մեքենաները կնպաստեն հրդեհաշիջման աշխատանքերը մի կողմից որակյալ, մյուս կողմից հենց փրկարարների համար անվտանգ կազմակերպելուն: Մեքենաները ոչ միայն թեթև են, այլև համալրված են անհրժեշտ բոլոր պարագաներով, իսկ ավտոսանդուղքն ավելի քան 28 մետր բարձրանալու հնարավորություն ունի: Մեքենանաները համալրված են նաև օդի մատուցման համակարգերով: Տրամադրվել է նաև հրշեջ համազգեստ»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Մարզպետին մասնագետները ծանոթացրել են տրամադրած տեխնիկային և օժանդակ սարքավորումներին, որին հաջորդել են փրկարարների կողմից՝ սանդուղքի օգտագործմամբ, «Վարդանանց» արձանախմբի լվացման աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:32