Նորություններ
Խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:
14.05.2019
2019 թվականի մայիսի 14-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի, ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանի, Շիրակի մարզի զինվորական կոմիսարի և Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի պետ Ավետիք Գրիգորյանի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:
Խորհրդակցությանը հրավիրված էին նաև մարզի համայնքների ղեկավարները, հանրակրթական դպրոցների տնօրեններն ու զինղեկները:
Մարզի զինվորական կոմիսար Գագիկ Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի բովանդակությունը, առանձնահատկություններն ու առավելությունները, այն հնարավորությունները, որոնք կարող են ստանալ այս ծրագրերին միացող նորակոչիկները և հորդորեց համայնքներում ու հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում սովորողների շրջանում հնարավորինս շատ տեղեկատվություն տարածել առաջարկվող այլընտանքային ծառայության տեսակների մասին: