Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Արթիկի համայնքապետարանում

15.05.2019

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ արտագնա խորհրդակցություն է անցկացրել Արթիկի համայնքապետի, ավագանու անդամների և համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցության մեկնարկին, ողջունելով ներկաներին, Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է անմիջական շփումներըն ու համայնքային այցելությունները՝ տեղում մարդկանց հուզող խնդիրներին ծանոթանալու առումով. «Ինձ համար կարևոր է այցելել համայնքներ, անմիջապես համայնքների բնակիչներից, ավագանու անդամներից ու պատասխանատուներից լսել նրանց մտագհոգությունները, խնդիրներին տեղում ծանոթանալ, տեղում մեր ոլորտային պատասխանատուների հետ քննարկել ու գտնել լուծման ուղիներ»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները մարզպետին են ներկայացրել համայնքին հուզող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքի տարածքով անցնող սելավատարի մաքրմանը, մի շարք փողոցների ասֆալտապատմանը, վթարային շենքերի ամրացմանը:
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ մարզային իշխանությունները գույքագրում են մարզի համայնքների կողմից բարձրաձայնվող յուրաքքանչյուր խնդիր և ամեն ինչ արվելու է փուլ առ փուլ դրանց լուծմանը միտված քայլեր ձեռնարկելու, նոր ծրագրեր ու ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Մխիթար Վարագյանի ուղեկցությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են համայնքի մարզադպրոցում, որն ունի 136 սան, այնուհետև գրադարանում, որտեղ այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51